«Ֆորպոստարտ պրոդաքշընը» պատրաստվում է նկարահանել վավերագրական-գեղարվեստական ֆիլմ համերգային գործունեության վերաբերյալ: «Forpostart prodaction» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանի փոխանցմամբ` 2016 թվականին լրանում է ընկերության գործունեության 25-ամյակը և որոշել են ստեղծել ֆիլմ` հիմնված համերգների և շոուների հսկայական արխիվի վրա. «Ֆիլմը հանգամանորեն կլուսաբանի համերգների կազմակերպման ընթացքը և կառավարման խնդիրները: Դուք ականատես կլինեք բեմահարթակի ապամոնտաժման և մոնտաժման գործընթացին, հետկուլիսային կյանքին, ինչպես նաև հանդիսատեսներն իրենք կդառնան նախագծի անմիջական մասնակիցը: Բացի մենեջերներից, նորարար տնօրեններից, հնչյունային, լուսային ռեժիսորներից և ամբողջ անձնակազմից, ֆիլմում դուք կհանդիպեք Հայաստանի և Ռուսաստանի բազմաթին աստղերի, ովքեր ձեզ քաջ հայտնի են: Անչափ հետաքրքիր կլինի տեսնել նրանց 25 տարի առաջ և հիմա»:
Ֆիլիմի վարձույթի և ցուցադրման մասին բոլոր նորությունները կհրապարակվեն լրատվամիջոցներում և forpostart.ru և showticket.city կայքերում: Զառա Մխեյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի «Ֆորպոստարտ» և «Շոութիկեթ» ընկերությունները միաձուլվել են: